Jan Blomqvist-ը ելույթ կունենա Վրաստանի Ornament fest-ում![]() 1 սեպտեմբերի 2017 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գերմանացի դիջեյ և էլեկտրոնային երաժշտության աստղ Յան Բլումքվիսթը (Jan Blomqvist) ելույթ կունենա Վրաստանում ամեն տարի կազմակերպվող Ornament fest փառատոնում, որի մաս են կազմում ժամանակակից էլեկտրոնային երաժշտությունը, մնջախաղն ու տարբեր վիզուալ տարրերը: Փառատոնը կանցնի հոկտեմբերի 13-ին Թբիլիսիում: Բլումքվիսթը կենդանի ելույթ կունենա իր խմբի հետ: Բացի հայտնի գերմանացի երաժշտից, փառատոնի շրջանակում ելույթ կունենա իտալացի սաունդ-արտիստ Riccicomoto-ն, ինչպես նաև վրացի դիջեյներ: Յան Բլումքվիսթը գերմանացի երաժիշտ է հետաքրքիր ու բարդ ստեղծագործական ճակատագրով: Նա սկսել է ռոքից և եղել է մի քանի ռոք խմբերի անդամ, ավելի ուշ զբաղվել է էլեկտրոնային երաժշտությամբ և հայտնի է դարձել ամբողջ աշխարհում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |