Ջոքերի դերը կարող են Դի Կապրիոյին առաջարկել![]() 2 սեպտեմբերի 2017 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Warner Bros. կինոստուդիան մտադիր է Ջոքերի դերը Լեոնարդո դի Կապրիոյին առաջարկել Բեթմենի հակառակորդին նվիրված նոր նախագծում: Ընկերությունը փորձում է պայմանավորվել դերասանի հետ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի միջնորդությամբ, որը Բեթմենի մասին սփին-օֆի պրոդյուսերն է, գրում է Lenta.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով: Սկորսեզեն բազմիցս է Դի Կապրիոյին իր ֆիլմերում նկարահանել: Մասնավորապես, դերասանը գլխավոր դերերն է կատարել Սկորսեզեի «Գայլը Ուոլ սթրիթից», «Անիծվածների կղզին», ֆիլմերում: Նշվում է, որ ստուդիայի ներկայացուցիչները դեռ պաշտոնական առաջարկ չեն արել Դի Կապրիոյին: Ֆիլմի ռեժիսորը կլինի Թոդ Ֆիլիփսը («Տղայական հավաք Վեգասում», «Սրիկաների դպրոցը»): Ֆիլմը կպատմի Ջոքերի երիտասարդության մասին: Ջոքերը չարագուշակ ծաղրածու է DC Comics աշխարհից: Բեթմենի մասին ֆիլմերում հակառակորդի դերերը կատարել են Սեսար Ռոմերոն, Ջեք Նիքոլսոնը և Հիթ Լեջերը: Կերպարը հայտնվել է նաև «Ինքնասպանների ջոկատը» մարտաֆիլմում, որտեղ այդ դերը կատարել է Ջարեդ Լետոն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |