Գառնիի տաճարի անվճար մուտքի օրը փոխվել է

Գառնիի  տաճարի անվճար մուտքի օրը փոխվել է

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում մուտքն անվճար է:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի՝ օգոստոսի 30-ի N 670 հրամանի համաձայն, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում 2017-ի սեպտեմբերի 30-ի աշխատանքային և անվճար այցելության օրը տեղափոխվել է 2017-ի հոկտեմբերի 2-ը` երկուշաբթի օրը:

Գառնիի ամրոցն ու հնավայրը գտնվում է Կոտայքի մարզի համանուն գյուղում՝ Ազատ գետի աջ ափին։ Ըստ XIVդ. մի ձեռագրի, հիմնադրվել է մ.թ.ա. 2166թ.-ին։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ Gornea ձևով։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---