Ճապոնիայի արքայադուստրը նշանադրվել է շարքային քաղաքացու հետ. Նա կզրկվի տիտղոսից

Ճապոնիայի արքայադուստրը նշանադրվել է շարքային քաղաքացու հետ. Նա կզրկվի տիտղոսից

PanARMENIAN.Net - Ճապոնիայի արքայադուստր, կայսր Ակիհիտոյի թոռնուհի Մակո Ակիսինոն պաշտոնապես հայտարարել է իր ուսանողական ընկերոջ հետ նշանադրվելու մասին:

25-ամյա արքայադուստրն արքայազն Ակասինոյի ավագ դուստրն է և կայսր Ակիհիտոյի առաջին թոռնիկը:

25-ամյա արքայադստեր ընտրյալը նրա հասակակից Քեյ Կոմուրոն է, իրավաբանական հիմնարկի աշխատակից, որի հետ նա ծանոթացել է 5 տարի առաջ Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում: Զույգը հայտարարել է նշանադրության մասին հատուկ այդ նպատակով հրավիրված մամուլի ասուլիսում:

Ամուսնությունը ստացել է կայսեր հավանությունը, սակայն արդյունքում արքայադուստրը կզրկվի իր տիտղոսից, գրում է BBC-ին:

Ըստ Ճապոնիայի օրենսդրության, կայսերական տոհմի տղամարդիկ սահմանափակված չեն կնոջ ընտրության հարցում, սակայն այլ է կանանց պարագայում:

«Ես մանկուց գիտեի, որ ամուսնությունից հետո զրկվելու եմ տիտղոսից: Թեև ես օգնել եմ կայսերը և ինքս էլ հնարավորությունների շրջանակում կատարել եմ պաշտոնական պարտականություններ որպես կայսերական ընտանիքի անդամ, միևնույն ժամանակ, ինձ համար թանկ է իմ անձնական կյանքը»,-ասել է նա:

Մակոյից բացի կայսերական ընտանիքում ևս 6 չամուսնացած արքայադուստր կա: Արական սեռի միակ ներկայացուցիչն արքայազն Հիսահիտոն է, Մակոյի կրտսեր եղբայրը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---