Ազնավուրը, Արտաշ Ասատրյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը՝ նույն բեմում

Ազնավուրը, Արտաշ Ասատրյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը՝ նույն բեմում

PanARMENIAN.Net - 2017-ի նոյեմբերի 3-ին Կրեմլի պետական պալատում տեղի կունենա «Ուրարտու» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցությամբ:

Ըստ մրցանակաբաշխության կազմակերպիչների, մրցանակը շնորհվում է այն անձանց, որոնք նշանակալի ավանդ ունեն Հայաստանի մշակութային կյանքի զարգացման գործում:

Արարողության հյուրերը 5000-ից ավելի կլինեն:

Համերգային ծրագրին կմասնակցեն Շառլ Ազնավուրը, Արմեն Ջիգարխանյանը, Ռոզի Արմենը, Էմիր Կուստուրիցան, Ջիվան Գասպարյանը, Ժան Թաթլյանը, Մարիա Գուլեգինան, Ռուբեն Մաթևոսյանը, Իգոր Սարուխանովը, Արտո Թունջբոյաջյանը, Շուշան Պետրոսյանը, Հովհաննես Չեքիջյանը, Վիլեն Գալստյանը, Չարլի Արմսթրոնգը, Պյատնիցկու անվան երգչախումբը, ինչպես նաև Ձախ Հարութը, Թաթա Սիմոնյանը, Սիրուշոն, Արտաշ Ասատրյանը, Արսեն Պետրոսովը, Նունե Եսայանը, Մարտին Յորգանցը, Անդրեն, Լիլիթ Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Միհրան Ծառուկյանը, Մարտին Մկրտչյանը, Ներսիկ և Արաբո Իսպիրյանները և այլ արտիստներ:

Ընթերցեք նաև. Ազնավուր. Չեմ ուզում բեմում մահանալ

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---