ԵԽԽՎ-ն հորդորել է Բաքվին անհապաղ անկախ հետաքննություն սկսել փողերի լվացման սխեմայի վերաբերյալ

ԵԽԽՎ-ն հորդորել է Բաքվին անհապաղ անկախ հետաքննություն սկսել փողերի լվացման սխեմայի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական և մարդու իրավունքների հարցերով կոմիտեի նիստը։ Նիստի ժամանակ, ի թիվս օրակարգային հարցերի, անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներին, ըստ որի, Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին կաշառելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար, հայտնում է Panorama.am-ը:

Քննարկման արդյունքում արձանագրվել է, որ «ԵԽԽՎ-ն ամենայն խիստ մտահոգությամբ է տեղեկանում 2012- 2014թթ․ Ադրբեջանի կառավարության հետ կապված խոշոր չափերի փողերի լվացման սխեմայի առկայության զեկույցների մասին, որը, ի թիվս այլոց, օգտագործվել է նաև Վեհաժողովի անդամների աշխատանքի վրա ազդեցություն գործելու համար՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի հետ»։

Վեհաժողովը հորդորում է Ադրբեջանի իշխանություններին՝ այս պնդումների վերաբերյալ անհապաղ սկսել անկախ ու անկողմնակալ հետաքննություն՝ այս հարցով լիարժեք համագործակցելով միջազգային համապատասխան իշխանությունների ու մարմինների հետ։

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի 9-13-ը, որտեղ ևս Ադրբեջանը կլինի քնարկման հիմնական թեման։ Այս նստաշրջանում սպասվում է նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հեռացումը։

Ադրբեջանի իշխանությունները 2012-2014-ին Մեծ Բրիտանիայում գործող ֆիկտիվ ընկերություններն օգտագործել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու, փողերի լվացման և այլ շահադիտական նպատակներով: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 4-ին հրապարակված համատեղ հետաքննության մեջ, որը կոչվում է «Ադրբեջանական լանդրոմատը»:

Ընթերցեք նաև.OCCRP. «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---