OCCRP. «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին

OCCRP. «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները 2012-2014-ին Մեծ Բրիտանիայում գործող ֆիկտիվ ընկերություններն օգտագործել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու, փողերի լվացման և այլ շահադիտական նպատակներով: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 4-ին հրապարակված համատեղ հետաքննության մեջ, որը կոչվում է «Ադրբեջանական լանդրոմատը»:

2012-ին ֆիկտիվ ադրբեջանցու վրա գրանցված բրիտանական Metastar Invest ընկերությանը, որի հաշիվներից գումարներ են փոխանցվել իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեին, որի գործն այժմ քննվում է Իտալիայում, գրեթե 29 մլն դոլարը փոխանցել է «Ռոսօբորոնէքսպորտը»:

Այդ գումարից առնվազն 1,8 մլն դոլարը փոխանցվել է Օրհան Էյուբովին պատկանող Velasco International օֆշորային ընկերության հունգարական հաշվեհամարին, որը մասնավորապես, մեքենաշինության ոլորտն է համակարգում, գրում է Deutsche Welle-ն:

Զենք արտահանող ռուսական ընկերության գումարները հասել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանեկան բիզնեսի հետ կապված ընկերությանը: Մասնավորապես, Metastar Invest-ի միջոցով դրանք նախատեսված էին այլ օֆշորային ընկերության՝ Inmaxo Capital-ի համար, որը միջնորդ է ՌԴ-ից Ադրբեջանի ցեմենտի արտահանման գործում Pasha Insaat շինարարական ընկերության համար: Իսկ դրա մայր հոլդինգը՝ Pasha Holding-ը վերահսկում է նախագահ Ալիևի աները՝ Արիֆ Փաշաևը:

Այն, որ «սև դրամարկղներին» գումարները գոնե մասնակիորեն փոխանցվել են պաշտոնական Բաքվի աղբյուրներից, վկայում է գերմանական ոչ մեծ ընկերության օրինակը, որը կոյուղու նորոգման աշխատանքներ է կատարել Բաքվում Եվրատեսիլ-2013-ից առաջ: Ընկերության հաշիվները փակվել են այն նույն ընկերության կողմից, որը գումարներ էր փոխանցում նաև Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտներն և ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին:

Հետազոտությունը կատարել են Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտման կենտրոնը (OCCRP), դանիական Berlingske թերթը, գերմանական Süddeutsche Zeitung-ը, ֆրանսիական Le Monde-ը, բրիտանական The Guardian-ը և մյուսները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---