«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի ավելի քան 1 մլրդ ապօրինի դիտում է գրանցվել

«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի ավելի քան 1 մլրդ ապօրինի դիտում է գրանցվել

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի ավելի քան 1 մլրդ ապօրինի դիտում է գրանցվել: Այդպիսի արդյունք է ցույց տվել Muso ընկերության հետազոտությունը:

Ըստ հետազոտության, ապօրինի դիտումների մոտ 84%-ը սթրիմներին է բաժին ընկնում: Տորենթներից օգտվել է օգտատերերի 9%-ը, այլ միջոցներվ է ներբեռնել 5,6%-ը: Մասնավոր տորենթները կազմել են 0,6%, գրում է Lenta.ru-ն:

Նշվում է, որ եթերաշրջանի առաջին էպիզոդի ապօրինի դիտումները հեռարձակումից առաջին 72 ժամվա ընթացքում գերազանցել են 90 մլն: Վերջին սերիան նույն ժամանակահատվածում դիտվել է 120 մլն անգամ:

Օգոստոսին հայտնի դարձավ, որ «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի վերջին էպիզոդի առաջին ցուցադրությունը դիտել է ավելի քան 16 մլն մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է սերիալների համար:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» մոտիվներով բջջային խաղ կստեղծվի

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---