Կիսակառույց շենքերի հետագա ճակատագիրը կորոշվի սեղմ ժամկետում. Վարչապետն է հանձնարարել

Կիսակառույց շենքերի հետագա ճակատագիրը կորոշվի սեղմ ժամկետում. Վարչապետն է հանձնարարել

PanARMENIAN.Net - Հայաստանում առկա կիսակառույց շենքերն ու շինությունները կգույքագրվեն և դրանց ճակատագիրը կորոշվի սեղմ ժամկետում: Կառավարության նիստում համապատասխան հանձնարարական է տվել վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ տարբեր բնակավայրերում, քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ:

Հայաստանի տարածքում առկա կիսակառույց և անավարտ շինարարությունների անհրապույր տեսքից խուսափելու և զբոսաշրջությունը խթանելու նպատակով քաղաքաշինության պետական կոմիտեին, մարզպետներին ու Երևանի քաղաքապետին հանձնարարվել է գույքագրել Հայաստանում առկա կիսակառույց շինություններն ու հողամասերը: Երկամսյա ժամկետում նրանք առաջարկություններ կներկայացնեն այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ, հայտնում է Yerkir.am-ը:

Կարեն Կարապետյանի խոսքով` հանձնարարականը տրվում է այդ շինությունների անհրապույր տեսքից ու շրջակա միջավայրի վրա ազդեցությունից խուսափելու, տնտեսական բարենպաստ պայմաններ ստեղծելու, զբոսաշրջության համար առավել բարենպաստ միջավայր ձևավորելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---