Կատալոնիայի անկախության հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 1-ին

Կատալոնիայի անկախության հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 1-ին

PanARMENIAN.Net - Կատալոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել անկախության հանրաքվեի մասին, որն, ըստ անկախացման կողմնակիցների, թույլ կտա անցկացնել հանրաքվեն հոկտեմբերի 1-ին:

Իսպանիայի կառավարությունն ապօրինի է համարում այն և կվիճարկի փաստաթուղթը Սահմանադրական դատարանում: Օրինագիծն ընդունվել է «Միասին այոի օգտին» և «Ժողովրդական միասնության թեկնածուներ» կուսակցությունների պատգամավորների ձայներին շորհիվ, որոնք մեծամասնություն են կազմում՝ 72 պատգամավոր 135-ից: 11 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Քվերակությանը մասնակցել է 83 պատգամավոր, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ընդդիմադիր կուսակցությունները մտադիր են դիմել Սահմանադրական դատարան և բողոքարկել օրենքի ընդունումը՝ հայտարարելով իրենց իրավունքների խախտման մասին: Ավելի ուշ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլոս Պուչդեմոնը մտադիր է ստորագրել հոկտեմբերի 1-ին հանրաքվե անցկացնելու մասին հռչակագիրը:

Փետրվարի 14-ին Իսպանիայի սահմանադրական դատարանն ապօրինի համարեց Կատալոնիայի խորհրդարանի ընդունած 2 բանաձևը, որոնցով առաջարկվում էր անկախության մասին հանրաքվե անցկացնել: Ապրիլի 4-ին Իսպանիայի սահմանադրական դատարանը քննարկման ընդունեց երկրի կառավարության հայցն ընդդեմ Կատալոնիայի իշխանությունների՝ Կատալոնիայի կառավարության բյուջեի նախագծի կապակցությամբ, որի համաձայն միջոցների մի մասը ուղղվելու է հանրաքվեի անցկացմանը:

Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության:Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Այդ ժամանակներից ի վեր արդեն 3 դար է պայքար է գնում անկախության համար: 1979 թ. Կատալոնիան ինքնավարություն ստացավ, այն ժամանակ էլ պաշտոնապես ճանաչվեց կատալոնական լեզվի գոյությունը: Տարածաշրջանի տնտեսական հաջողությունները նպաստում են անջատողական տրամադրություններին՝ 203 մլրդ եվրո ՀՆԱ-ն մոտավորապես համարժեք է Դանիայի կամ Ֆինլանդիայի տնտեսություններին, իսկ մեկ շնչի համար ՀՆԱ-ն այստեղ ավելի բարձր է, քան միջինը Իսպանիայում ու ԵՄ-ում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---