Երևանում մեկնարկում է լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների առաջնությունը

Երևանում մեկնարկում է լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների առաջնությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-10-ը Երևանում կկայանա լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նշել է, որ առաջնությանը մասնակցելու է 15 թիմ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիտվայից, Լեհաստանից և Իսրայելից, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

«Այս առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Ռազմիկ Հակոբյան և Արման Միսկարյան, Աշոտ Բալաբեկյան և Անդրե Սիմոնի զույգերը: Մեր տղաները 15 թիմի մեջ վարկանիշով 7-րդն են: Կարծում եմ՝ մինչև քառորդ եզրափակիչ կհասնենք: Բավականին ուժեղ մրցաշար է, որը 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար վարկանիշային է: Առաջնությանը սպիտակ քարտով իրավունք ունի մասնակցելու մեկ թիմ, որն Իսրայելի հավաքականն է»,- ասել է Կարեն Ասմարյանը:

Օգոստոսին վերջին Մ 18 տարեկան տղաների Հայաստանի հավաքականը Ռուսաստանում մասնակցել էր Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին։ Հայ պատանիները պարտություններ էին կրել: «Վիճակահանությունն այնքան էլ մեր օգտին չէր: Բայց, ունեցանք բավարար միավորներ՝ հաջորդ տարի միանգամից ընդհանուր խմբում խաղալու համար»,- նշել է Կարեն Ասմարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---