Արոնյանը և Սևյանը Աշխարհի գավաթի 1/16-րդ եզրափակիչ անցնելու համար թայ-բրեյք կխաղան

Արոնյանը և Սևյանը Աշխարհի գավաթի 1/16-րդ եզրափակիչ անցնելու համար թայ-բրեյք կխաղան

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցող ՀՀ-ն ներկայացնող Լևոն Արոնյանն ու ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սևյանը 1/16-րդ եզրափակիչ անցնելու համար պետք է թայ-բրեյք խաղան: Խաղը կանցկացվի սեպտեմբերի 8-ին։

Հայ շախմատիստները 2-րդ տուրում կրկին կիսել են միավորը համապատասխանաբար Հոու Յիֆանի և Լի Չաոյի հետ:

Իսկ աշխարհի գավաթի 1/16-րդ եզրափակչում իրենց տեղն արդեն հաստատել են Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, հայտնում է chess.am-ը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---