Թուրքիան կհայտարարի, որ պատրաստ է անդամակցել Եվրամիությանը 2013 թվականին

PanARMENIAN.Net - Թուրքիան կհայտարարի, որ պատրաստ է անդամակցել Եվրամիությանը 2013 թվականին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նա ընդգծել է, որ ներկայումս Թուրքիան ոչ միայն ԵՄ-ի անդամակցության թեկնածու է, այլ նաեւ մասնակից երկիր:



Անդրադառնալով ինտեգրման գործընթացին` նախարարը նշել է, որ Եվրամիության հետ բանակցային գործընթացը շարունակվում է կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունենրի ինտենսիվ աշխատանքի շնորհիվ: Բաբաջանը ասել է, որ ԵՄ-ի հետ տարբեր ուղղություններով աշխատանքները առաջ տանելու նպատակով վերջին հինգ ամիսներին Անկարան եւ Բրյուսելը 229 համատեղ նիստ են գումարել: Այդ ընթացքում իրականացվել է 46 այց ԵՄ երկրներ պետության ղեկավարի եւ կառավարության, ինչպես նաեւ նախարարների մակարդակներով: Նա հայտարարել է, որ ԵՄ-ին ինտեգրման գործընթացը արդեն իսկ Թուրքիայի առօրյա կյանքի եւ աշխատանքի մի մասն է կազմում: «Մենք չենք կարող դանդաղեցնել գործընթացը միայն այն պատճառով, որ ԵՄ անդամ 27 երկրներից մեկին ինչ-որ բան դուր չի գալիս»,-ասել է Բաբաջանը: Նախարարը նաեւ նշել է, որ Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը ամենանշանակալի նախագծերից մեկն է, գրում է «Միլիեթը»:



Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզին եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը մերժել են Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու հարցում: Եվրամիության հետ հարաբերություններում Թուրքիան կստանա արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---