Լոնդոնը հավանություն չի տալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու Գերմանիայի եւ Ֆրանսիայի փորձերին

PanARMENIAN.Net - Լոնդոնը հավանություն չի տալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու Գերմանիայի եւ Ֆրանսիայի փորձերին: «Իմ կարծիքը Մեծ Բրիտանիայի պաշտոնական կարծիքն է, ըստ որի Թուրքիան պետք է դառնա Եվրամիության անդամ»,-հայտարարել է Ադրբեջանում Եվրահանձնաժողովի հատուկ ներկայացուցիչ Ալան Վադամսը: Վադամսը նշել է, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիրքորոշումը ԵՄ-ի դիրքորոշումը չէ: Նրա խոսքերով, ԵՄ-ն տրամադրված է շարունակել Թուրքիային իր շարքերն ընդունելու գործընթացը: «Հուսով եմ, որ շուտով Թուրքիան կդառնա ԵՄ անդամ»,-ասել է նա: Նա նաեւ չի համաձայնվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը կրոնական դաշտ տեղափոխելու հետ, հաղորդում է «Թրենդը»:



Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Եվրոպայի ապագային նվիրված «Միասին կառուցենք մեր ապագան» խորհրդաժողովում դեմ հանդես եկան Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում, քանի որ գտնվում է Փոքր Ասիայում: Եթե մենք անվերջ ընդլայնենք ԵՄ-ն, կոչնչացնենք քաղաքական Եվրոպան»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:



Փորձագետները գտնում են, որ Թուրքիայի հարցում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիրքորոշումների հիմնական պատճառներից մեկն այն բանի ընկալումն է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեպքում ԵՄ առաջատարների եռյակը` Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, ստիպված կլինեն տեղ ազատել: Թուրքիան, իր մեծ տարածքով, բնակչությամբ, տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակությամբ, նրանց հետ միասին կկազմի արդեն Եվրոպայի առաջատարների քառյակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---