Ադամ Շիֆ. Հայոց ցեղասպանության ժխտումը վտանգում է թուրք ազգի ապագան

PanARMENIAN.Net - Այս շաբաթ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հարգել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը եւ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտելով լրագրողի սպանությունը, կոչ է արել Թուրքիային չեղյալ հայտարարել 301-րդ հոդվածը եւ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Ադամ Շիֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը: «Ընտանիքիս եւ բարեկամներիս հետ մեծ վշտով հարգեցինք խիզախ լրագրող, «Ակոս» թերթի խմբագրի հիշատակը, որն իր կյանքի գնով պաշտպանում էր պատմական արդարությունը եւ պայքարում էր 1915-1917թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,-հայտարարել է կոնգրեսականը:



Իր հայտարարության մեջ Կոնգրեսի ներկայացուցիչը նշեց, որ Հրանտ Դինքի սպանությունը ապացուցում է, որ Թուրքիայում բացակայում են խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքները: Հայոց ցեղասպանության ժխտումը վնասում է հենց Թուրքիային եւ վտանգում այդ կարեւոր ազգի ապագան:



Ա.Շիֆը հիշեցրել է նաեւ, որ Հ.Դինքի սպանությունից հետո, որը ժամանակին եւս դատապարտվել էր 301-րդ հոդվածով «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար եւ դատապարտվել էր վեց ամսվա պայմանական ազատազրկման, նույն հոդվածով դատական հետապնդման ենթարկվեց նրա որդին` Արատ Դինքը, որը հրատարակել էր հոր հարցազրույցը, որտեղ ասվում էր Հայոց ցեղասպանության մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---