Մեքսիկայի երկրաշարժից ավելի քան 60 մարդ է զոհվել![]() 9 սեպտեմբերի 2017 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 61-ի: Զոհերը հիմնականում Օաքսակա նահանգից են, որտեղ տարերքը առնվազն 45 մարդու կյանք է խլել, ավելի քան 200 մարդ տուժել է: Մինչև 8,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են սեպտեմբերի լույս 8-ի գիշերը Մեքսիկայի հարավային մասում: Երկրաշարժի էպիկենտրոնը մերձափնյա տարածքում է եղել՝ Չյապաս նահանգի Պիհիհյապան քաղաքից մոտ 90 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք: Ցնցումների հետևանքով առաջացած ցունամիի ալիքները չեն գերազանցել 70 սմ և վնաս չեն հասցրել, գրում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մատիաս Ռոներո քաղաքում հյուրանոցի շենքն է փլուզվել: Ավերածությունների իրական չափերը դեռ հայտնի չեն: Ըստ նախագահ Էնրիկե Պենյա Նետտոյի, տարերքի հարվածը ուժեղագույնն էր վերջին 100 տարվա ընթացքում: Ցնցումները զգացվել են նաև Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո սիթիում, որը գրեթե 1000 կմ հեռու է էպիկենտրոնից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |