Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»՝ Վենետիկի կինոփառատոնում

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»՝  Վենետիկի կինոփառատոնում

PanARMENIAN.Net - Վենետիկի կինոփառատոնի Venice Production Bridge-ում ցուցադրվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, որը կազմակերպվել էր Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանու ներքո՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի իտալական գործընկեր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ։

Այս առթիվ ֆիլմի ստեղծագործական կազմից Իտալիա էին մեկնել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը, ամերիկյան թիմից՝ գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը, իսկ դերասանական կազմից՝ գլխավոր կերպար կերտած լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն։

Ցուցադրությունից հետո ներկաները կիսվել են իրենց տպավորություններով, հնչող կարծիքները հիմնականում դրական են եղել, գրում է Artsakhpress.am-ը:

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է «Վերջին բնակիչը»՝ Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---