Երևանի կենտրոնում բանկոմատ է պայթեցվել. Մեծ գումար են հափշտակել![]() 9 սեպտեմբերի 2017 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 09-ին` ժամը 06:00-ի սահմաններում, պայթեցրել ենՀանրապետության 71 հասցեում տեղադրված բանկոմատն ուգաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն ևՆորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ վերցվել է բանկոմատի կոշտ սկավառակը: Նշանակվել են դատահամակարգչատեխնիկական և դատապայթունատեխնիկական փորձաքննություններ:Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունըբացահայտելու ուղղությամբ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: 2016-ի դեկտեմբերի 16-ին Երևանում երկու բանկոմատի վրա ավազակային հարձակում է կատարվել:Սարյան փողոցում պայթեցվել էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին պատկանող բանկոմատը, իսկ Արաբկիր վարչական շրջանում՝ ՎՏԲ-Հայաստան բանկինը: Ընթերցեք նաև.Ամերիաբանկը բանկոմատներում թղթադրամների չեզոքացման ինտելեկտուալ համակարգ է ներդնում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |