Մերկելի եւ Սարկոզիի հայտարարություններն առաջին հերթին վնասում են ԵՄ-ի հեղինակությանը, գտնում է թուրք մեկնաբանը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բեռլինի եւ Փարիզի դիրքորոշումը Թուրքիայի մուտքը Եվրամիություն կասեցնելու վերաբերյալ, «չափազանց անհաջող հայտարարություն է», գտնում է «Թըրքիշ Դեյլի նյուսի» մեկնաբան Ջեմ Օգուզը: Նրա կարծիքով, ԵՄ-ն որոշակի շահեր ունի Թուրքիայում եւ այդ քայլը մեծ անարդարություն է: Ջեմ Օգուզը կարծում է, որ Թուրքիան չի ընդունի Գերմանիայի եւ Ֆրանսիայի կողմից նման, հանրության համար նախատեսված հայտարարություններ: «Այդ հայտարարություններն առաջին հերթին վնասում են ԵՄ-ի հեղինակությանը», գտնում է թուրք մեկնաբանը, հաղորդում է «Թրենդը»:



Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Եվրոպայի ապագային նվիրված «Միասին կառուցենք մեր ապագան» խորհրդաժողովում դեմ հանդես եկան Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում, քանի որ գտնվում է Փոքր Ասիայում: Եթե մենք անվերջ ընդլայնենք ԵՄ-ն, կոչնչացնենք քաղաքական Եվրոպան»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---