Ամերիկահայ 7-ամյա Արեն Էմրիկյանը՝ շախմատի աշխարհի չեմպիոն![]() 11 սեպտեմբերի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ 7-ամյա Արեն Էմրիկյանը Չիկագոյից դարձել է Շախմատի աշխարհի չեմպիոն մինչև 8 տարեկան երեխաների տարիքային խմբում: «7-ամյա Արենը սեպտեմբերի 1-ի դիմավորեց որպես աշխարհի չեմպիոն: Էմրիկյանը 11 խաղի է մասնակցել և կարողացել է բոլորից շատ միավորներ հավաքել աշխարհի առաջնությունում, որն անցել է Բրազիլայում»,-հայտնում է Rusarminfo-ն Chicago Tribune-ի վրա հղումով: Պարբերականը նշում է, որ Արենը սկսել է շախմատ խաղալ մայրիկի շնորհիվ, որը նկատել է, որ երեխան հակում ունի այդ մարզաձևի հանդեպ: «Ես ամեն օր 1,5 ժամ պարապում եմ: Մայրիկն արդեն միշտ պարտվում է ինձ, իսկ հայրիկի հետ խաղալն ավելի հետաքրքիր է: Ես կարող եմ 4-5 քայլ առաջ մտածել և չեմ սիրում պաշտպանվել: Հարձակման գնալիս խաղս ավելի լավ է ստացվում»,-ասել է Արենն ամերիկյան պարբերականին: Պատանի չեմպիոնն այժմ համառորեն պարապում է և պատրաստվում է հաջորդ մրցումներին: 16-ամյա Սամյուէլ Սևյանը Հյուսիսային և Հարավային Ամերիկայի չեմպիոն է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |