Ազնավուրն Իսրայելում համերգ կտա11 սեպտեմբերի 2017 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը վերադառնում է Իսրայել և 2017-ի հոկտեմբերին ընդամենը մեկ համերգ կտա: Ազնավուրը, որին ամերիկյան CNN հեռուստաալիքն անվանել է «Դարի երգիչ», նշում է իր 70-ամյակը բեմի վրա և Իսրայել կժամանի մեկ տարի առաջ սկսված համաշխարհային շրջագայության շրջանակում: Շանսոնյեի համերգը կկայանա հոկտեմբերի 28-ին Թել Ավիվում, գրում է Des Infos-ը: Վերջին մեկ տարվա ընթացքում Ազնավուրն արդեն համերգներով է հանդես եկել աշխարհի տասնյակ երկրներում: Նա լեփ-լեցուն դահլիճներում է ելույթ ունեցել Ռիո դե Ժանեյրոյում, Բուենոս Այրեսում, Մոսկվայում, Հոնկոնգում, Սիդնեյում, Մելբուրնում, Վաշինգտոնում և այլուր: Ավելի վաղ հաղորդվել է նաև, որ շանսոնյեն 2018-ի գարնանը համերգներով հանդես կգա Մոսկվայում և Պետերբուրգում: Պետերբուրգյան համերգը տեղի կունենա 2018-ի ապրիլի 25-ին «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում: 3 օր անց, ապրիլի 28-ին, նա ելույթ կունենա Մոսկվայում՝ Կրեմլի պալատում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |