Ուկրաինաբնակ հայուհին՝ նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում

Ուկրաինաբնակ հայուհին՝ նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում

PanARMENIAN.Net - Բրիտանական The Business of Fashion պարբերականը թարմացրել է նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց BoF 500 2017-ի վարկանիշը: Թարմացված ցուցակում նորեկների թվում է նաև Buro 24/7 Ուկրաինա և Asthik ընկերության հիմնադիր Ասյա Մխիթարյանը:

Հրապարակման մեջ ասվում է, որ Ասյայի և նրա երկրորդ ամուսնու՝ 32-ամյա Դմիտրի Եվենկոյի համատեղ բիզնեսը՝ Asthik Group ընկերությունը Ուկրաինայի նորաձևության ոլորտում ամենաարագ զարգացող ընկերություններից է, գրում է Rusarminfo-ն:

BoF 500 վարկանիշում ընդգրկվել են նաև մոդել Լիլլի Ռոուզ Մելոդի Դեպը, մոդել Ստելլա Մաքսվելլը, երգչուհի Սելենա Գոմեսը, ռեփեր Դրեյքը, ոճաբան Եկատերինա Մուխինան, դերասանուհի Էմմա Ուոթսոնը և այլոք:

Ասյա Մխիթարյանն Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նվեր Մխիթարյանի դուստրն է: Ասյան ուկրաինական Valentino բուտիկի, Provasi կահույթի սրահի, Hermes-Saint Louis-Puiforcat և Agent Provocateur սրահների սեփականատերն է: Ասյայի առաջին ամուսինը ՌԴ Սբերբանկի Տնօրենների խորհրդի անդամ Դենիս Զոյագինցևն էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---