«Աստղային պատերազմների» նոր էպիզոդը նախատեսված ժամկետից 7 ամիս ուշ կթողարկվի

«Աստղային պատերազմների» նոր էպիզոդը նախատեսված ժամկետից 7 ամիս ուշ կթողարկվի

PanARMENIAN.Net - «Աստղային պատերազմների» 9-րդ էպիզոդի առաջին ցուցադրությունը հետաձգվել է մինչև 2019-ի դեկտեմբերի 20-ը, ասվում է կինոսագայի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ Disney և Lucasfilm ընկերությունները մտադիր էին պրեմիերան անցկացնել 2019-ի մայիսի 24-ին: Հետաձգման պատճառների միասն ոչինչ չի ասվում, գրում է Lenta.ru-ն:

Սեպտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Քոլին Թրեվորը լքել է ֆիլմի ռեժիսորի աթոռը Lucasfilm-ի հետ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով: Սեպտեմբերի 12-ին նրա տեղը զբաղեցրեց Ջեյ Ջեյ Ադամսը, որը նկարահանել է կինոշարքի 7-րդ «Ուժն արթնանում է» մասը:

Հունիսի 21-ին ռեժիսորներ Ֆիլ Լորդն ու Քրիսթոֆեր Միլլերը հրաժարվեցին աշխատել մաքսանենգ Հան Սոլոյի երիտասարդության մասին սփին-օֆի վրա: Ինչպես նշեց Lucasfilm-ի ղեկավար Քեթլին Քենեդին, պատճառը ստեղծագործական տեսլականի վերաբերյալ պրոդյուսերի և ռեժիսորների անհամաձայնությունն էր:

7-րդ էպիզոդը էկրան բարձրացավ 2 տարի առաջ՝ 2015-ին: Դա «Աստղային պատերազմներ. Ուժն արթնանում է» ֆիլմն էր, որը բազմաթիվ ռեկորդներ հավաքեց իր հասույթով: 2016-ին կցուցադրվի «Վտարանդի-1. Աստղային պատերազմներ. պատմություններ» ֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---