Բաքվում ձերբակալել են «26» սրճարանի վարձակալին. Օբյեկտը կփակվի, գույքը կառգրավվի

Բաքվում ձերբակալել են «26» սրճարանի վարձակալին. Օբյեկտը կփակվի, գույքը կառգրավվի

PanARMENIAN.Net - Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանի որոշմամբ ձերբակալվել է հայերին համակրելու կասկածներ առաջացրած «26»՝ Twenty six սրճարանի վարձակալ Ռամին Մամեդովը: Նա ճաղերի ետևում 20 օր կանցկացնի: Սրճարանի մեկ այլ աշխատակից Համիդ Էֆենդիևը ձերբակալվել է 25 օրով, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Սեպտեմբերի 8-ին Բաքվի կենտրոնում փակվել է «26»` Twenty six, սրճարանը, որը գտնվում է «Սահիլ» զբոսայգու հարևանությամբ (նախկինում՝ «26 կոմիսարների զբոսայգի»)՝ հայերին համակրելու կասկածանքով: Մինչ այդ սրճարան էր ժամանել Բաքվի գործադիրի ղեկավար Հաջիբալա Աբուտալիբովը, որը հայտարարել էր, թե Բաքվի կենտրոնում «26» անվանումով սրճարանի առկայությունն անընդունելի է:

«Այստեղ ապրող հայերի հովանավորները թող հասկանան, որ քանի դեռ կա ադրբեջանցի ժողովուրդը, դաշնակներին համակրողները տեղ չունեն Ադրբեջանում»,-ասել էր Աբուտալիբովը: Մեկնաբանելով սոցցանցերում Բաքվում «Բաքվի 26 կոմիսարներ» անվանումով փողոցի առկայությունը՝ Աբուտալիբովը հայտնել է, որ այն արդեն անվանափոխվել է:

Աբուտալիբովն ասել էր, որ օբյեկտը կփակվի, իսկ գույքը կառգրավվի: Ըստ նրա, օբյեկտը վարձակալությամբ հանձնած սեփականատերն ու հովանավորները ևս կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով բացվել էր նախկին «26 կոմիսարների զբոսայգում» գտնվող Բաքվի կոմիսարների գերեզմանը՝ արատշիրիմման արդյունքում հայտնաբերվել էր Ստեփան Շահումյանի, Թադևոս Ամիրովի և Բաղդասար Ավագյանի ա

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---