«Գահերի խաղի» վերջնամասը մի քանի տարբերակով կնկարահանվի արտահոսքի դեմ պայքարելու համար

«Գահերի խաղի» վերջնամասը մի քանի տարբերակով կնկարահանվի արտահոսքի դեմ պայքարելու համար

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի հեղինակները 8-րդ եթերաշրջանի ավարտական մասի մի քանի տարբերակ կնկարահանեն արտահոսքի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել է HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյզը:

«Նրանք մտադիր են բազմաթիվ տարբերակներ նկարահանել, որպեսզի ոչ ոք չհասկանա, թե ինչ է կատարվում: Տևական սերիալում դա անհրաժեշտություն է, քանի որ, երբ ինչ-որ բան ես նկարահանում, մարդիկ իմանում են դրա մասին: Իսկ մի քանի վերջնամասերի դեպքում ոչ ոք որոշակի պատասխան չի ունենա»,-ասել է Բլոյզը, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով:

Նշվում է, որ սագայի հեղինակները արդեն դիմել են նման մարտավարության 7-րդ եթերաշրջանի վրա աշխատելիս: Մասնավորապես, Ջոն Սնոուի դերակատար Քիտ Հարնգթոնը ֆեյքային տեսարանների նկարահանման վրա 15 ժամ է ծախսել:

«Գահերի խաղի» սյուժերի տարրերը, սցենարների տեքստերը և նույնիսկ ամոբղջ սերիաներ բազում անգամ արտահոսել են համացանց: Օգոստոսի վերջում հաքերները համացանցում հրապարակեցին 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ սերիան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---