Վերնիսաժի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

Վերնիսաժի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, Վերնիսաժի մոտ, «Թուֆենկյան» հյուրանոցի հարևանությամբ տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է: Միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով:

Սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժին հարող տարածքում, սպանություն է տեղի ունեցել, կա ևս մեկ վիրավոր: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գագիկ Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վահագն Աբգարյանը։

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ընթերցեք նաև. 3 տարի ու 4 սպանվածԻնչ կապ կա Վերնիսաժում կրակոցների ու Ալավերդու քաղաքապետի ընտրությունների միջև

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---