Նադին Զախարյանը Թբիլիսիից՝ անգլիական Kiss The Gun ռոք խմբի մենակատար

Նադին Զախարյանը Թբիլիսիից՝ անգլիական Kiss The Gun ռոք խմբի մենակատար

PanARMENIAN.Net - Թբիլիսահայ Նադին Զախարյանը, որը հայտնի է Վրաստանում «Նիչիերի» և «Ախալի խմա» հեռուստանախագծերով, վերջերս պաշտոնապես դարձել է լոնդոնյան Kiss The Gun ռոք խմբի մենակատարը:

«Ինձ գտել են YouTube-ի շնորհիվ: Ես իմ ալիքն են ստեղծել, ուր ներբեռնում էի համաշխարհային ռոք հիթերի քավերները: Դրանց շնորհիվ մի գեղեցիկ օր ինձ հետ կապ հաստատեց Kiss The Gun խմբի ղեկավար Դեյվ Սաութը և համագործակցություն առաջարկեց»,-ասել է երգչուհին «Sputnik Գրուզիա»-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ իրեն հրավիրել են որպես մենակատար:

«Ամռանը ես գնացի ալբոմի ձայնագրության, պայմանագիր կնքեցի լեյբլի հետ, նաև ծանոթացա և ընկերացա խմբի բոլոր անդամների և նրանց ընտանիքների անդամների հետ: Արդեն կարոտում եմ նրանց և անհամբեր մոտալուտ հանդիպմանն եմ սպասում»,-ասել է Զախարյանը:

«Հոկտեմբերին 2 համերգ ենք ունենալու՝ Լոնդոնում և Սաութհեմփթոնում: Իսկ հաջորդ տարվանից շրջագայություն է նախատեսված Եվրոպայում»,-ասել է երգչուհին:

Նա պատմել է, որ ինքնուրույն է տիրապետել վոկալի արվեստին: «Ինձ ոգեշնչել է հայրս՝ Ալբերտ Զախարյանը: Նա կոմպոզիտոր էր, ջազմեն, նվագում էր «Ռէրո» նվագախմբում: Նա ևս ինքնուրույն է երաժշտություն սովորել, դրանով իսկ օրինակ ծառայելով: Իսկ ձայնս զարգացրել եմ Մերայա Քերիի և Ուիթնի Հյուսթոնի ձայնագրությունների օգնությամբ 12-13 տարեկանից»,-պատմել է Զախարյանը:

Kiss The Gun ռոք խումբը ստեղծվել է 2016-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---