Կյանքի տևողությունը կառավարելու միջոց է հայտնաբերվել

Կյանքի տևողությունը կառավարելու միջոց է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Մի խումբ ամերիկացի գիտնականներ կապ են հայտնաբերել սննդի կալորիականության սահմանափակման և կյանքի տևողության գենետիկ ինքնակառավարման միջև: Համապատասխան հետազոտությունը, որի սեղմ նկարագրությունն է բերում EurekAlert! պորտալը, հրապարակվել է Nature Communications-ում:

Մասնագետները պարզել են, որ սոված մնալը կամ սպառվող սննդի կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է էպիգենետիկ փոփոխությունները և, որպես հետևանք, երկարացնում է կյանքի տևողությունը:

Էպիգենետիկ փոփոխությունների արագությունը, ինչպես նշում են հետազոտողները, անմիջական կապ ունի կյանքի տևողության հետ: Որքան երկար է ապրում այս կամ այն տեսակի միջին վիճակագրական ներկայացուցիչը, այնքան դանդաղ են ընթանում նման փոփոխությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գիտնականներն այդ եզրակացության են եկել՝ վերլուծելով էպիգենետիկ դրեյֆը մկների, կապիկների և մարդկանց արյան նմուշների ուսումնասիրության արդյունքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---