Cassini զոնդն ավարտում է 20-ամյա առաքելությունն ու իջնում է Սատուրնի ամպերի մեջ15 սեպտեմբերի 2017 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Cassini տիեզերական զոնդը, իջնելով Սատուրնի ամպերի մեջ, կավարտի իր գրեթե 20-ամյա առաքելությունը: Վերջին ազդանշանը զոնդից ստացվել է Երևանի ժամանակով 15:55-ին, սակայն ուղարկվել է այն շատ ավելի վաղ՝ զոնդի տվյալները Երկիր են հասնում 86 րոպեի ընթացքում: NASA-ն ուղիղ հեռարձակմամբ է ցուցադրել Cassini-ի վերջին գործողությունը, գրել է Meduza-ն: NASA-ն իր բլոգում հրապարակել է Cassini-ի ամենակարևոր բացահայտումների ցանկը: Զոնդի արած լուսանկարներն օգնել են ուսումնասիրել Սատուրնն ու մոլորակի արբանյակներ Տիտանը, որն իր տեսակով նման է Երկիր մոլորակին, Էնցելադն ու Յափեթը: Սարքը նաև մշտապես նկարահանել է հյուսիսափայլը, Սատուրնի օղակներն ու հողմերը: NASA-ն խոստացել է, որ զոնդը մինչև վերջին պահը Սատուրնի լուսանկարներ կուղարկի Երկիր: Լուսանկարները կարելի է գտնել #CassiniGrandFinale հեշթեգով: Cassini տիեզերական զոնդի առաքելությունը մեկնարկել էր 1997-ին: 7 տարի զոնդը թռել է դեպի Սատուրն և 13 տարի մոլորակի արբանյակում էր: Այդ ընթացքում սարքը հասցրել է 635 գիգաբայթ տվյալներ ուղարկել Երկիր և 453.000 լուսանկար անել: Առաքելությունը երկու անգամ երակարաձգվել է, սակայն տիեզերական ճառագայթման պայմաններում սարքը բավականին շատ է վնասվել: Զոնդը չի կարելի թողնել Սատուրնի արբանյակում, այն կարող է ընկնել Տիտանի կամ Էնցելադի վրա, որոնք, ըստ գիտնականների կարող են պիտանի լինել կյանքի համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը |