Instagram-ի օգտատերերը ուղիղ հեռարձակումների ժամանակ կկարողանան դիմակներից օգտվել22 սեպտեմբերի 2017 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Instagram լուսանկարչական ծառայության թիմը հայտարարել է նոր գործառույթի գործարկման մասին: Այժմ օգտատերերը կարող են դիմակներ կամ դեմքի ֆիլտրեր օգտագործել ուղիղ հեռարձակումներում: Ուղիղ եթերի ժամանակ հնարավոր կլինի դեմքը զարդարել աստղերով, ծիածանով և այլ դիմակներով: Դրա համար հեռարձակման ժամանակ հարկ կլինի սեղմել դեմքի նշանը ստորին աջ անկյունում, «փորձել» դիմակներից ցանկացածը՝ անհրաժեշտը գտնելու համար: Կարելի է նաև նոր դիմակը փորձել մուգ ակնոցներով, որը հասանելի կլինի բացառապես հեռարձակումների համար հաջորդ շաբաթվանից: Դիպչելով էկրանին՝ հնարավոր կլինի փոխել արտացոլանքն ակնոցում, գրում է Ferra.ru-ն: Դիմակների գործառույթն ուղիղ եթերում աստիճանաբար է ներմուծվում և մատչելի կլինի ամբողջ աշխարհի օգտատերերին առաջիկա շաբաթներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի |