Հարավային Կովկասը, չնայած մեծ առաջընթացին, դեռեւս համարվում է ռիսկային գոտի

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը, չնայած մեծ առաջընթացին, «սառեցված հակամարտությունների» առկայության պատճառով դեռեւս համարվում է ռիսկային գոտի, ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Ես առաջին անգամ այցելել եմ Վրաստան 1992 թվականին, երբ երկրում դեռ պատերազմ էր: Եւ մինչ օրս, չնայած զինված հակամարտություն չկա, իրադրությունը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում դեռեւս կարգավորված չէ»,- չորեքշաբթի Սեմնեբին ասել է դա Թբիլիսիում «Վրաստանի եվրոպական ուղի. Վրաստանում եվրոպական հարեւանության քաղաքկանության գործողությունների ծրագրի իրականացում»: Վրաստանում, ըստ Սեմնեբիի, առաջընթացը, հակամարտության կարգավորման տեսանկյունից, էական չէ եւ հակամարտությունների առկայությունը խանգարում է երկրի կայունությանը:



Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նշել է, որ 2008 թվականը հանդիսանում է ընտրությունների տարի ինչպես Վրաստանում, այնպես էլ Ռուսաստանում, եւ հակամարտությունների կարգավորման մեջ նոր մեթոդների օգտագործման հնարավորություն կա: «Կարծում եմ, Ռուսաստանի դիրքորոշումը եւ ընտրությունները Դաշնությունում, կարեւոր կլինեն Վրաստանի համար»,- հավելել է Սեմնեբին: Եվրամիությունը, դիվանագետի խոսքերով, կմեծացնի իր մասնակցությունը կոնֆլիկտային տարածաշրջանների ենթակառուցվածքների զարգացմանը: Եվրամիությունը մի շարք միջոցառումներ է մշակել, որոնք կօգնեն ողջ տարածաշրջանին ավելի ակտիվ միանալ եվրոպական հարեւանության քաղաքկանությանը, ասել է Պիտեր Սեմնեբին, հաղորդում է Թրենդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---