Երևանում սեպտեմբերի 23-24-ի երեկոյան ամպրոպ է լինելու

Երևանում սեպտեմբերի 23-24-ի երեկոյան ամպրոպ է լինելու

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-24-ին հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում` երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 25-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Սեպտեմբերի 23-27-ը հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Երևանում սեպտեմբերի 23-24-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---