Նախարար. Հոկտեմբերի սկզբին 3 կամուրջ կհանձնվի շահագործման

Նախարար. Հոկտեմբերի սկզբին 3 կամուրջ կհանձնվի շահագործման

PanARMENIAN.Net - Դեռևս 2016 թվականին մեկնարկած Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների վրա կառուցվող ուղեցանցերում գրեթե ավարտվել են շինարարարական աշխատանքները: Այդ մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջից 3-ը կհանձնվեն շահագործման», - նշել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:

Նա տեղեկացրել է, որ մնացած 4-ի վրա կշարունակվեն շինարարարական աշխատանքները:

Կամուրջներին հարող հատվածների երթևեկությունը երկկողմանի վերականգնվել էր մայիս ամսին:

Նախարարը հայտարարել է նաև, որ պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակը բարելավելու նպատակով նախարարության որդեգրած նոր քաղաքականության համաձայն՝ ճանապարհաշինության պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետն այսուհետ դառնալու է 5 տարի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---