Ճանապարհաշինության մեջ երաշխիքային ժամկետը 1-2 տարվա փոխարեն 5 տարի կլինի

Ճանապարհաշինության մեջ երաշխիքային ժամկետը 1-2 տարվա փոխարեն 5 տարի կլինի

PanARMENIAN.Net - Ճանապարհաշինության պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետն այսուհետ դառնալու է 5 տարի: Այդ մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով մեկ տարվա աշխատանքները:

Նա նշել է, որ դա արվում է պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակը բարելավելու նպատակով, ըստ նախարարության որդեգրած նոր քաղաքականության, հայտնում է Aysor.am-ը:

«Հանրապետության տարածքում տեղադրվել են 1000-ից ավելի ճանապարհային նշաններ: Ճանապարհային անվտանգության հարցը կարևորում են նաև միջազգային կառույցները: ԵՄ-ի հետ աշխատանքներում ևս անդրադարձ է կատարվում ճանապարհային անվտանգության հարցերին, և ԵՄ-ի կողմից 5 միլիոն դոլարի վարկ է տրամադրվել՝ ճանապարհների անվտանգությունն ամրապնդելու համար», - ասել է Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը հայտնել է նաև, որ դեռևս 2016 թվականին մեկնարկած Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների վրա կառուցվող ուղեցանցերում գրեթե ավարտվել են շինարարարական աշխատանքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---