Ակվալանգորդուհին զոհվել է՝ փորձելով համաշխարհային ռեկորդ սահմանել![]() 26 սեպտեմբերի 2017 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բուլղարացի ակվալանգորդուհի Տեոդորա Բալաբանովան զոհվել է՝ փորձելով համաշխարհային ռեկորդ սահմանել: Նա 45 տարեկան էր: Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին հունական Տորոնեոս ծովածոցում: Մարզիկը, ամուսնու՝ Միխայիլի հետ, փորձել է սուզվել 231 մ, մինչդեռ ոչ մի կին մինչ այդ 211 մետրից խորը չէր սուզվել: Ջրասուզման ընթացքում կինը վատ է զգացել, նա ապակողմնորոշվել է բացարձակ մթության մեջ և կորցրել է գիտակցությունը: Երբ նրան հանել են ջրից, նա արդեն մահացած է եղել, հայտնում է evrosport-ը Оffnews.bg-ի վրա հղումով: Զոհվածի ամուսինը կարողացել է ինքնուրույն ջրի երես բարձրանալ, նրան տեղափոխել են հիվանդանոց կեսոնային հիվանդություն ախտորոշմամբ: Տեոդորա և Միխայիլ Բալաբանովները դայվինգի սեփական դպրոց ունեն Հունաստանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |