Հերացի-Աբովյան խաչմերուկում տրոլեյբուս է վթարվել. 7 տուժած կա

Հերացի-Աբովյան խաչմերուկում տրոլեյբուս է վթարվել. 7 տուժած կա

PanARMENIAN.Net - Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին: Նախնական տվյալներով կա 7 տուժած: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը:

Նշվում է, որ սեպտեմբերի 28-ին` ժամը 14:34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Photo: From Robbie Raul Markosyan Facebook page
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---