Օուեն. Մխիթարյանը դրսևորում է իր բացառիկությունը

Օուեն. Մխիթարյանը դրսևորում է իր բացառիկությունը

PanARMENIAN.Net - Անգլիացի ֆուտբոլիստ Մայքլ Օուենը համարում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է դրսևորել իր բացառիկությունը որպես ՄՅՈւ ֆուտբոլիստ:

«Հետևելով նրա խաղին Դորտմունդի «Բորուսիայում»՝ մենք գիտեինք, որ նա գերազանց ֆուտբոլիստ է: Հիմա նա սկսում է դա ցույց տալ»,-ասել է Օուենը, գրում է The Sport Review-ն:

«Նա հիանալի էր խաղում նախորդ խաղաշրջանի ավարտին և շարունակում է դա անել նաև հիմա: Նա ավելի կտրուկ է դարձել»,-հավելել է նախկին ֆուտբոլիստը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ արդյունավետ է սկսել խաղաշրջանը Անգլիայի Պրեմիեր լիգայում:ԱՊԼ նոր խաղաշրջանի 5 մեկնարկային հանդիպման արդյունքում 28-ամյա հայ ֆուտբոլիստը 6 միավոր է վաստակել «գոլ+փոխանցում» համակարգով (1 գոլ և 5 արդյունավետ փոխամնցում): Ընդ որում նախորդ ամբողջ խաղաշրջանի ընթացքում էր Մխիթարյանը 5 միավոր վաստակել (4 գոլ և 1 արդյունավետ փոխանցում) 24 խաղում,

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---