ՎիվաՍել-ՄՏՍ. iPhone 8-ի կամ iPhone 8 Plus-ի նախնական պատվերն արդեն հնարավոր է

ՎիվաՍել-ՄՏՍ. iPhone 8-ի կամ iPhone 8 Plus-ի նախնական պատվերն արդեն հնարավոր է

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ կարելի է նախապես պատվիրել iPhone 8 կամ iPhone 8 Plus նոր սերնդի սմարթֆոնները:

Սմարթֆոններից յուրաքանչյուրի նախնական պատվերը կատարելու համար հարկավոր է տեղադրել պատվերն առցանց՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն:

iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների առջևի և հետևի դիզայնի համար օգտագործվել է սմարթֆոնների արտադրությունում երբևէ օգտագործված ամենադիմացկուն ջրակայուն ապակին, որը կայուն է նաև փոշու նկատմամբ: Նոր սերնդի այս սմարթֆոնների առանձնահատկություններից է նաև անլար լիցքավորման հնարավորությունը:

iPhone 8-ի գինը 459 900 դրամ է, իսկ iPhone 8 Plus-ի գինը՝ 509 900 դրամ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, և թե՛ ապառիկ եղանակով:

«Վերջերս տեղի ունեցած` նոր սերնդի iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների շնորհանդեսը մեծ իրադարձություն էր «Apple» բրենդի սիրահարների համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն հնարավորություն է տալիս ձեռք բերել նորարարական լուծումներով նորաոճ այս հեռախոսները՝ նախնական պատվերի հնարավորությամբ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---