Սարիկ Անդրեասյանի նոր ֆիլմի անգլերեն պաստառը սխալով է հրապարակվել

Սարիկ Անդրեասյանի նոր ֆիլմի անգլերեն պաստառը սխալով է հրապարակվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, որը նկարահանել է վարձույթում ձախողված «Պաշտպանները» ֆիլմը, հրապարակել է ինստագրամում իր նոր անգլալեզու «Չներվածը» ֆիլմի պաստառը, որտեղ գլխավոր դերակատարը Դմիտրի Նագիևն է: Պարզվել է, որ պաստառում սխալ կա:

Ավիավթարի հետևանքով ընտանիքը կորցրած Վիտալի Կալոևի մասին ֆիլմ արդեն նկարահանվել է Արևմուտքում, որի գլխավոր դերակատարն է Առնոլդ Շվարցենեգերը: Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա և ռուսաստանաբնակ ճարտարպետի մասին է, որը սպանել է ավիակարգավարին, որի սխալի պատճառով ավիաթարից զոհվել էին նրա կինն ու երեխաները:

Պաստառի վրա կա անգլալեզու հետևյալ գրառումը՝ I’ve giving up on God, որը, դատելով ռուսալեզու պաստառից, ֆիլմի «Ես վիճել եմ Աստծո հետ» կարգախոսի թարգմանությունն է: Սակայն պաստառի հեղինակները սխալ են օգտագործել բայի ժամանակաձևերը՝ present perfect continuous-ը present perfect-ի փոխարեն, գրում է Medialeaks-ը:

Ճիշտ կլիներ գրել I’ve given up on God:

Սխալը հայտնաբերել է մեկնաբանողներից մեկը և որոշել է հայտնել ռեժիսորին՝ նշելով, որ պաստառի հեղինակները սխալ են թարգմանել ֆիլմի կարգախոսը, շփոթել են ժամանակաձևերը: Դրան անմիջապես արձագանքել է ռեժիսորի կինը՝ Ալյոնան, նշելով, որ պաստառի հեղինակները չէին կարող սխալվել:

Սակայն, ավելի ուշ ինքը ռեժիսորը խոստովանել է, որ սխալ կա և նշել է, որ վախկոտի նման պաստառը փոխելու փոխարեն, նա որոշել է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---