Ադրբեջանցի պատգամավորները դեմ չեն հայ գործընկերների հետ հանդիպմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի պատգամավորները դեմ չեն Ստրասբուրգում ԵԽԽՎ խորհրդաժողովի անցկացմանը Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանականների մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Նրա խոսքերով, դրա համար որոշակի պայմաններ են հարկավոր: «Մենք դեմ չենք ադրբեջանցի եւ հայ պատգամավորների հանդիպման վերաբերյալ առաջարկին, որ առաջ էր քաշել Բաքվում ԵԽԽՎ ԼՂ գծով ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը: Հակառակը, մենք պատրաստ ենք մասնակցել նման հանդիպման կազմակերպմանը: Սակայն այն պետք է նվիրված լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին, այդ խնդրի շուրջ կարծիքների փոխանակմանը, այլ ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավմանը»,-ասել է Ս.Սեիդովը:



Հիշեցնենք, որ օր առաջ Ռասել Ջոնսթոնի առաջարկը մերժվել էր ադրբեջանցի պատգամավորների կողմից, որոնց հետ ԵԽԽՎ ենթակոմիտեի նախագահը հանդիպել էր Միլի մեջլիսում, հաղորդում է ANS-PRESS-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---