Կատալոնիան անկախություն կհռչակի առաջիկա օրերին![]() 4 հոկտեմբերի 2017 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Կատալոնիա նահանգը մտադիր է անկախություն հռչակել արդեն առաջիկա օրերին: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը բրիտանական BBC-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, իր կառավարությունը համապատասխան քայլը կկատարի արդեն ընթացիկ շաբաթվա ավարտին կամ հաջորդի սկզբին: Այն հարցին, թե ինչ կլինի, եթե Մադրիդի կենտրոնական կառավարությունը փորձի խանգարել դրան՝ Պուչդեմոնը պատասխանել է, որ դա մեծ սխալ կլինի: Այժմ Կատալոնիայի և Մադրիդի կառավարությունների միջև ոչ մի շփում չկա, գրում է Deutsche Welle-ն: Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե:Ըստ Կատալոնիայի իշխանությունների, Իսպանիայից անջատվելու օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը:Քվեարկությունն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, որը փորձում էր խանգարել կատալոնացիներին՝ մոտ 900 մարդ տուժեց: Հոկտեմբերի 3-ին հարյուր հազարավոր կատալոնացիներ մասնակցեցին համընդհանուր գործադուլին՝ ընդդեմ ոստիկանության բռնության և հօգուտ Կատալոնիայի անկախության: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |