Հետազոտություն. 40 տարի անց մահմեդականները կգերիշխեն Եվրոպայում

Հետազոտություն. 40 տարի անց մահմեդականները կգերիշխեն Եվրոպայում

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի տնտեսագետ Չարզ Գավը հետազոտություն է հրապարակել, որի համաձայն 2 սերնդից Ֆրանսիայի և Եվրոպայի մնացած մասի սպիտակամորթ բնակչությունը կզիջի դիրքերը մահմեդական մեծամասնությանը, գրում է The Washington Times-ը:

Գիտնականը հիմնվել է Եվրոպայում ժողովրդագրական միտումների վրա: Գավը հայտարարել է «եվրոպական ժառանգության անհետացման» մասին, քանի որ բնիկ ժողովրդների թվաքանակը նվազում է, մինչդեռ մահմեդականները ծնելիության կայուն աճ ունեն:

Միևնույն ժամանակ, գիտնականը խոստովանել է, որ իր «Սպիտակ ժանտախտ» կոչվող աշխատությունը կարող է դժգոհություն առաջացնել և գրաքննության ենթարկվել, քանի որ ձախակողմյան քաղաքական գործիչներն ընդհանուր առմամբ պաշտպանում են իսլամը քննադատությունից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Սակայն Գավը թվեր է ներկայացրել աշխատության մեջ, որոնց համաձայն Ֆրանսիայում 1 եվրոպացի կնոջը բաժին է ընկնում 1,4 երեխա, մինչդեռ 1 մահմեդական կնոջը՝ 3,4-4 երեխա: Այսօրվա դրությամբ երկրում 67 մլն մարդ է ապրում, որոնց 10 տոկոսն արդեն մահմեդական է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---