4 հոկտեմբերի 2017 - 16:01 AMT
Պորտուգալիայում Մոուրինյոյի պատվին փողոց են անվանակոչել

Պորտուգալական Սետուբալ քաղաքում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պատվին փողոց են անվանակոչել: 54-ամյա մարզիչն անձամբ է մասնակցել հանդիսավոր արարողությանը իր հայրենի քաղաքում՝ օգտվելով ազգային առաջնություններում առաջացած դադարից:

«Սա մի փոքր անսովոր է ինձ համար: Սետուբալը միակ քաղաքն է, որտեղ ես այնպիսին եմ, ինչպես նախկինում: Ես գալիս եմ այստեղ, որտեղ մարդիկ մոռանում են Առանձնահատուկը մականվան և նման այլ բաների մասին»,-ասել է Մոուրինյոն, գրում է championat.com-ը L`Equipe-ի վրա հղումով: