Հայաստան-Լեհաստան խաղին ընդառաջ. Բուքմեյքերների կանխատեսումն ու նախորդ հանդիպումների արդյունքները 4 հոկտեմբերի 2017 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կփորձի իր ուժերը Լեհաստանի հավաքականի հետ: Երկու հավաքականն իրենց ամբողջ պատմության ընթացքում ֆոտբոլային 5 հանդիպում են անցկացրել, որոնցից չորսում խաղն ավարտվել է հօգուտ լեհական թիմի: Հայաստանն իր միակ հաղթանակը Լեհաստանի նկատմամբ տոնել է հայրենիքում՝ Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլում՝ 1:0 հաշվով: Լեհական մամուլը խաղից առաջ խոսում է Լեհաստանի հավաքականի մի շարք կադրային խնդիրների մասին: Լեհաստանի հավաքականի պաշտպան Մաչեյ Ռիբուսը մկանային վնասվածք ունի և նրա մասնակցությունը Հայաստանի հետ հանդիպմանը դեռևս հարցականի տակ է: Վերջին օրերին լեհական մամուլը հիմնականում երեք հարց է քննարկում, ով է լինելու հիմնական դարպասապահը, ով է փոխարինելու Արկադիուշ Միլիկին, և ով է խաղալու դաշտի կենտրոնում Գժեգոժ Կրիխովյակի կողքին, գրում է ArmFootball-ը: Ավելի վաղ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնև Բոնեկը նկատել էր, որ Լեհաստանի հավաքականը դեռևս հաղթանակ չի տարել Հայաստանում: Նա նաև նշել էր, որ հաղթանակն առաջիկա հանդիպման ընթացքում նվազագույնը 2-րդ տեղը կապահովի լեհական թիմի համար: Vivarobet բուքմեյքերական ընկերությունը բարձր է գնահատել Լեհաստանի ազգային հավաքականի հաղթանակը՝ Հայաստանի հաղթանակի 10.4-ի դիմաց լեհական թիմին տալով 1.26 գործակիցը: Toto-ն մոտ մեկ միավորով ավելի ցածր է համարում Հայաստանի հաղթանակի հավականակությունը՝ մեր հավաքականի հաղթանակին տալով 11 գործակիցը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |