«Ռեալը» մտադիր չէ բարձրացնել Ռոնալդուի աշխատավարձը

«Ռեալը» մտադիր չէ բարձրացնել Ռոնալդուի աշխատավարձը

PanARMENIAN.Net - «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ վերանայել Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը և չի բարձրացնի պորտուգալացի ֆուտբոլիստի աշխատավարձը, առնվազն առաջիկա ամիսներին:

Ռոնալդուի գործող պայմանագիրը ավարտվում է 2021-ի հունիսին, որի ավարտին հարձակվողն արդեն 30 տարեկան կլինի, գրում է football.ua-ն:

Ավելի վաղ Ռոնալդուն պորտուգալական ԶԼՄ-ների միջոցով հայտարարել էր, որ կարող է հեռանալ «Ռեալից»: Ռոնալդուն պահանջել էր, որ իր աշխատավարձը գրեթե կրկնապատկեն՝ տարեկան 25 մլն եվրոյից հասցնելով 40 մլն եվրոյի:

Պորտուգալացին ցանկանում է ստանալ այնքան, որքան ստանում են Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» և Նեյմարը «ՊՍԺ»-ում, այսինքն՝ տարեկան 30-40 մլն եվրո հարկերը մուծելուց հետո,

Ներկա դրությամբ Ռոնալդուի մաքուր աշխատավարձը կազմում է 21 մլն եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---