Ֆուտբոլի ԱԱ-2018-ի օրհներգը կոլումբացի Մալուման կգրի![]() 5 հոկտեմբերի 2017 - 16:35 AMT PanARMENIAN.Net - 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգը կգրի կոլումբացի Մալուման (Խուան Լուիս Լոնդոնյո Արիաս): Նա 23 տարեկան է, առաջին ալբոմը թողարկել է 2012-ին, իսկ արդեն 2 տարի անց հայտնվել է «Ձայնը Երեխաներ» շոուի կոլումբիական տարբերակի ժյուրիում: 2017-ին կթողարկվի նրա երրորդ ալբոմը, գրում է Sport.ru-ն: Մալուման ֆուտբոլի մեծ սիրահար է: Հայտնի է, որ նա ընկերություն է անում Սերխիո Ագուերոյի հետ և հենց նրա համերգից վերադառնալիս է արգենտինացին վթարի ենթարկվել: Մալումայի 2 տեսահոլովակը Youtube-ում 1 միլիարդից ավելի դիտում է ունեցել: Իսկ նրա դուետը Շաքիրայի հետ ավելի քան 2 մլրդ դիտում է հավաքել: Ֆուտբոլի 2018թ. առաջնությունը կանցնի Ռուսաստանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |