Մոսկվայում լույս է տեսել հայկական GORA magazine ռուսալեզու ամսագրի առաջին համարը

Մոսկվայում լույս է տեսել հայկական GORA magazine ռուսալեզու ամսագրի առաջին համարը

PanARMENIAN.Net - Մոսկվայում լույս է տեսել նոր GORA magazine հայկական ռուսալեզու ամսագրի առաջին համարը:

GORA magazine-ը նոր պարբերական է ակտիվ կենսակերպով մարդկանց համար: Պարբերականի էջերում նյութեր են ներկայացված ճամփորդությունների, զբոսաշրջային և տեսարժան վայրերի, ավանդույթների և մշակույթի, նվաճումների և զբաղմունքի մասին, հարցազրույցներ հետաքրքիր մարդկանց հետ, որոնք կպատմեն իրենց հաջողության ողու մասին և կկիսվեն իրենց կենսափորձով: Հիմնական շեշտը դրվում է ՌԴ և ՀՀ միջև բարեկամության ամրապնդման վրա, նաև այն երկրների հետ, որտեղ կան ռուսալեզու համայնքներ հետխորհրդային տարածքից:

Առաջին համարում ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Ամսագիրը տարածվում է ՌԴ-ում, Հայաստանում, Աբխազիայում, Բելառուսում, Գերմանիայում, Վրաստանում, Մոլդովայում, Ֆրանսիայում և այլուր:

Ամսագրի վրա բաղմազգ խումբ է աշխատում ի դեմս գլխավոր խմբագիր Ելենա Շուվաևա-Պետրոսյանի (ՌԴ, ՀՀ), խմագիր և հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր Վիկտորիա Չեմբարցևայի (Մոլդովա, Ռուսաստան), կրեատիվ տնօրեն Լյուդմիլա Սարիչևայի (ՌԴ) և մի շարք լրագրողների ՌԴ-ից, Հայաստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից և այլն:

GORA magazine-ը Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի գործընկերն ու պաշտոնական պարբերականն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---