Մոսկովյան բորսայում սակարկություններ կանցկացվեն նաև հայկական դրամով

Մոսկովյան բորսայում սակարկություններ կանցկացվեն նաև հայկական դրամով

PanARMENIAN.Net - Մոսկովյան բորսայում մինչև 2020 թ. սակարկություններ կանցկացվեն նաև հայկական դրամով: Այդ մասին հայտարարել է Բորսայի արժութային շուկայի զարգացման վարչության պետ Դմիտրի Պիսկուլովը

«Մինչև 2020թ. բորսան կարող է սակարկություններ սկսել նաև Վիետնամի, Իրանի, Հայաստանի արժույթներով»,-ասել է Պիսկուլովը, հայտնում է Vedomosti-ին:

Իսկ արդեն 2018-ին բորսայում սակարկություններ կլինեն ճապոնական յենայով և թուրքական լիրայով: Ըստ Պիսկուլովի, կա նման պահանջարկ:

«Յենայի և լիրայի պարագայում պահանջարկ կլինի միայն Ճապոնիայի և Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության աճի և հարաբերությունների բարելավման դեպքում: Յենան ավելի շահավետ դիրքում է, քանի որ դա կայուն արժույթ է, որի պահանջարկը շուկայում ավելի մեծ է: Իսկ թուրքական լիրան կարող է կրկնել ուկրաինական գրիվնայի ճակատագիրը, որի սակարկությունից Մոսկվայի բորսան հրաժարվեց 2017-ի օգոստոսին ցածր պահանջարկի պայմաններում»,-իր հերթին ասել է Ռոսեվրոբանկի բրոքերային գործողությունների բաժնի պետ Եվգենի Վոլկովը:

2017-ի դրությամբ Մոսկովյան բորսայում առևտուր իրականացնում են դոլարով, եվրոյով, ֆունտով, ֆրանկով, հոնկոնգյան դոլարով, չինական յուանով, բելառուսական ռուբլիով, ղազախական տենգեով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---