Կոնվերս բանկի մասնաճյուղից 60.000 եվրո են գողացել

Կոնվերս բանկի մասնաճյուղից 60.000 եվրո են գողացել

PanARMENIAN.Net - Անհայտ անձը Կոնվերս բանկի երևանյան մասնաճյուղերից մեկում սպառնալիքի ազդեցությամբ հափշտակել է մեծ գումար և դիմել փախուստի։ Դեպքի վայրում լրագրողներին այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ գծով տեղակալ Արտակ Պողոսյանը:

Գումարի նախնական չափը 60 000 եվրո է։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն, գրում է Sputnik Արմենիան:

Բանկի մասնաճյուղն այժմ փակ է, բանկի աշխատանքները դադարեցված են։ Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի աշխատակիցները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---