«Զվարթնոց» օդանավակայանում վթարի է ենթարկվել «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը` զոհեր չկան

PanARMENIAN.Net - Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում «Բելավիա» ավիաընկերության Բ2-1834 չվերթը կատարող ինքնաթիռը վայր է ընկեր թռիչքից անմիջապես հետո, շրջվել է թեւի վրա, բռնկվել է եւ կիսվել է երկու մասի: Վթարը տեղի է ունեցել 4:15-ին: Բոլոր 18 ուղեւորներն ու անձնակազմի 3 անդամները ողջ են: 11 տուժածները հասցվել են հիվանդանոց, մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում:



Հայաստանի Գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ ինքնաթիռի վթարիփաստով քրեական գործ է հարուցվել, որը գտնվում է Ոստիկանության գլխավոր քննչական վարչության վարույթում:



Բելառուսի տրանսպորտի նախարարության, ավիացիայի կոմիտեի եւ «Բելավիա» ավիաընկերության մասնագետները մեկնում են Երեւան բելառուսական ինքնաթիռի վթարի պատճառը հետաքննելու նպատակով»,-հաղորդել է «Բելավիա» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը: Նրա խոսքերով, մասնագետները Մինսկից կմեկնեն Մոսկվա եւ հետո Երեւան: «Ըստ միջազգային նորմերի, ինքնաթիռների վթարների հետաքննությունն անցնում է այն երկրի տարածքում, որտեղ տեղի է ունեցել ավիավթարը: Սակայն բելառուս մասնագետները կաշխատեն իրենց հայ գործընկերների հետ միասին»,-ասել է Գուսարովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---